Սկզբում երբ Շուշին ու Հադրութն էին հանձնվում, ոչ ոք չէր մտածում Բերձորի ու Աղավնոյի մասին։
Հետո Բերձորն ու Աղավնոն հանձնվեցին՝ մենք աստիճանաբար դադարեցինք խոսել Շուշիի և Հադրութի մասին։
Ստեփանակերտն ու Ասկերանը հանձնելիս մենք արդեն մոռացել էինք Բերձորի ու Աղավնոյի մասին, իսկ Շուշիում և Բաքվում թեյ խմողները սահուն անցել էին ընդհատակ։
Հիմա երբ արդեն ամբողջ Արցախն է հանձնված՝ մենք նորից ենթագիտակցորեն փորձում ենք հասկանալ, թե հաջորդը որն է, քանի որ գահավիժող գնացքը արգելակներ և հենման կետեր չունի, իսկ մենք դեռևս բավարար կամք և վճռականություն այն կասեցնելու։
ՈՒրեմն հերթը ՀՀ անկլավներինն է, որոնք շուտով «հպարտ ինքնիշխանների» կողմից կորակվեն անմշակ հողակտորներ, ամայի և լքված անապատեր՝ դժբախտ֊դժգույն...
Անկլավների հանձնման մոտալուտ վտանգն արդեն Արցախը կդարձնի մոռացված և կորսված իրողություն, հեռացող հիշողություն, պատմական վերհուշ:
Իսկ «Անջատում հանուն փրկության» թեզը կփոխարինվի «Կործանում հանուն փրկության» հակաթեզի...
Վահե ԹՈՐՈՍՅԱՆ